• English
  • Հայերեն
Կիպրոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Տեսակապով ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • Փաստաթղթերի միջազգային վավերացում (Apostille)
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

09 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 9-ին Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում տեղի է ունեցել «Հավատք և ինքնություն․ գանձեր Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Բյուզանդական թանգարանի կողմից՝ Հայաստանի պատմության թանգարանի և Կիպրոսի Հայոց առաջնորդարանի հետ համագործակցությամբ։

Բացման արարողությանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել Նոր Հուստինիանայի և համայն Կիպրոսի արքեպիսկոպոս Գեորգիոսը, Կիպրոսի Հանրապետության մշակույթի փոխնախարար Կլեա Հաջիստեֆանու Պապաելինան, Կիպրոսի Հայոց եկեղեցու կաթողիկոսական փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի գլխավոր տնօրեն Քրիստոս Կուկլիոտիսը, Բյուզանդական թանգարանի տնօրեն Իոաննիս Էլիադիսը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Կիպրոսի պետական կառույցների և խորհրդարանի ներկայացուցիչներ, դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, հոգևորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հովանավորներ և այլ պատվավոր հյուրեր։

Իր ելույթում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանն ընդգծել է, որ ցուցահանդեսը շատ ավելին է, քան պատմական արժեքների ներկայացումը՝ հանդիսանալով երկու հնագույն քրիստոնեական մշակույթների միջև երկխոսության և Հայաստանի ու Կիպրոսի հարատև բարեկամության խորհրդանիշ։ Դեսպանը կարևորել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից բացառիկ ցուցանմուշների, որոնք արտացոլում են հայ ժողովրդի հոգևոր և մշակութային պատմության ու ավանդույթների տարբեր դրվագներ, ինչպես նաև Կիպրոսում պահպանված և Հայոց առաջնորդարանի կողմից տրամադրված հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշների համատեղ ներկայացումը ցուցադրության շրջանակներում։ Դեսպան Թորգոմյանն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել բոլոր հաստատություններին և անհատներին, որոնց նվիրումն ու համագործակցությունը հնարավոր են դարձրել ցուցահանդեսի իրականացումը։

Ցուցահանդեսն իրականացվել է CDA Group, Arsen Theofanidis LLC, VISA Concord ընկերությունների և Կիպրոսում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի հովանավորությամբ։
Ցուցահանդեսը Նիկոսիայի Մակարիոս III արքեպիսկոպոսի հիմնադրամի Բյուզանդական թանգարանում կգործի վեց ամիս՝ մինչև 2027 թվականի ապրիլի 9-ը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6 Akadimou, 2412, Engomi, Nicosia, Cyprus
Հեռ.` +357 22321585

Կիպրոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: