• English
  • Հայերեն
Կիպրոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։

02 մայիսի, 2025

Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել ոլորտային փոխգործակցության ներուժի լիարժեք իրացումը, ինչպես նաև ԵՄ շրջանակներում սերտ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Թորգոմյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն ու բարեմաղթանքներն է փոխանցել Կիպրոսի նախագահին և ժողովրդին։ Դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը առավելագույն ջանքերը ներդնելու երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել խորացման ուղղությամբ։

Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և ընդգծել Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

address

Կիպրոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: