• English
  • Հայերեն
Կիպրոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն

26 ապրիլի, 2025

Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանը մասնակցել և ուղերձով է հանդես եկել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը, որը տեղի է ունեցել Կիպրոսի Ոգեկոչման հանձնախմբի կողմից Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ:

Արարողությանը ներկա էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն:

Ոգեկոչմանն ուղերձներով հանդես են եկել Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Կոմիտաս Արքեպիսկոպոս Օհանյանը, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:

Միջոցառման գլխավոր բանախոսն էր Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսը:

Միջոցառման շրջանակներում երաժշտական ելույթով հանդես է եկել Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախումբը, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումների շարքում ապրիլի 24-ին Գերաշնորհ Տեր Կոմիտաս Արքեպիսկոպոս Օհանյանի կողմից մատուցվել է ոգեկոչման կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների, ապրիլի 26-ին Նիկոսիայում տեղի է ունեցել երիտասարդական քայլարշավ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

address

Կիպրոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: