• English
  • Հայերեն
Կիպրոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Տեսակապով ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • Փաստաթղթերի միջազգային վավերացում (Apostille)
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված ընդունելություն

30 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 30-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։

Ընդունելությանը ներկա են եղել Կիպրոսի կառավարության անդամ հինգ նախարարներ այդ թվում՝ Կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Աթենա Միխալիդուն, Պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մարինոս Մուշուտտասը, Սոցիալական բարեկեցության փոխնախարար Թինա Պավլուն և Մշակույթի փոխնախարար Կլեա Հաջիստեֆանու-Պապաելինան։

Միջոցառմանը ներկա են եղել Կիպրոսի Հանրապետության կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, զինված ուժերի և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ, Կիպրոսի Հայոց թեմի և հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի բարեկամներ և այլ պատվավոր հյուրեր։

Իր խոսքում դեսպան Իննա Թորգոմյանն անդրադարձել է Հայաստանի անկախության կարևորությանը և Հայաստանի ու Կիպրոսի միջև առկա պատմական և ժամանակակից ամուր կապերին՝ նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև ձևավորվել է լայն և բարեկամական գործընկերություն։

Դեսպանը խոսել է նաև Հայաստանի համար առանձնահատուկ ակտիվ տարվա մասին՝ ընդգծելով Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովի անցկացումը, «Երևանյան երկխոսություն» համաժողովի երրորդ թողարկումը, հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև հոկտեմբերին Երևանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը հյուրընկալելու Հայաստանի նախապատրաստական աշխատանքները։

Անդրադառնալով Կիպրոսում Հայաստանի դեսպանության հիմնադրման առաջին տարվան՝ դեսպանը կարևորել է երկկողմ համագործակցության ամրապնդումը քաղաքական, անվտանգության, տնտեսական, կրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև զբոսաշրջության և ապակենտրոնացված համագործակցության ուղղություններով։ Նա ընդգծել է նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների ակտիվացումը, բարձր մակարդակի փոխայցելությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում նոր համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի ստորագրումը։

Կիպրոսի Հանրապետության Կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխալիդուն ևս հանդես է եկել ելույթով՝ Կիպրոսի Հանրապետության կառավարության անունից շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ և ընդգծելով երկու երկրների միջև սերտ ու բարեկամական հարաբերությունները։

Դեսպան Իննա Թորգոմյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին, հայ համայնքին և դիվանագիտական կորպուսին՝ բարեկամության, աջակցության և համագործակցության համար։ Նա Հայաստանին մաղթել է խաղաղություն, կայունություն և բարեկեցություն՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա տարիներին Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամությունն առավել կամրապնդվի։

Եյույթը ամբողջությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6 Akadimou, 2412, Engomi, Nicosia, Cyprus
Հեռ.` +357 22321585

Կիպրոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: