• English
  • Հայերեն
Կիպրոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Տեսակապով ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • Փաստաթղթերի միջազգային վավերացում (Apostille)
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանը Կիպրոսում ճանաչվել է 2026 թվականի զբոսաշրջային ուղղություն

15 ապրիլի, 2026

Ապրիլի 15-ին Կիպրոսում Հայաստանի դեսպանության և Կիպրոսի ճամփորդական գրողների և լրագրողների միության (Cyprus Travel Writers and Journalists Society) համատեղ նախաձեռնությամբ կազմակերպել է Հայաստանը Միության կողմից «Զբոսաշրջային ուղղություն 2026» ճանաչելուն և մրցանակի հանձնման արարողությանը նվիրված միջոցառում:

Նիկոսիայում գործող «Փարոս» արվեստի հիմնադրամում (Pharos Arts Foundation) կայացած միջոցառմանը մասնակցել են պաշտոնատար անձինք, դիվանագիտական կորպուսի անդամներ, զբոսաշրջային գործակալությունների և ճամփորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, բլոգերներ և ինֆլուենսերներ և այլոք։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Զբոսաշրջային ուղղություն 2026» մրցանակի պաշտոնական հանձնման արարողությունը, որին հաջորդել են համապատասխան կառույցների ներկայացուցիչների ելույթները՝ ընդգծելով զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը։

Իր ելույթում դեսպան Իննա Թորգոմյանը կարևորել է շնորհված մրցանակը և շնորհակալություն հայտնել բարձր գնահատականի համար՝ նշելով, որ այն կարևոր հնարավորություն է՝ առավել ներկայացնելու Հայաստանի գրավչությունն ու մրցունակությունը որպես զբոսաշրջային ուղղություն։

Միջոցառման ընթացքում տեսանյութերի և տեղեկատվական նյութերի միջոցով ներկայացվել է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, պատմամշակութային հուշարձանները և զբոսաշրջային ներուժը՝ տրամադրելով երկրի բազմազան զբոսաշրջային հնարավորությունների համապարփակ ներկայացում։

Մասնակիցներին նաև ներկայացվել է հայկական ավանդական խոհանոցը։ Կիպրական «Մեյզ Թրեյդ» (Maze Trade) ընկերության կողմից կազմակերպվել է հայկական արտադրության գինիների համտես։ Մշակութային ծրագիրն ամբողջացվել է հայտնի կիպրահայ երգիչ Հովիկի երաժշտական կատարմամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6 Akadimou, 2412, Engomi, Nicosia, Cyprus
Հեռ.` +357 22321585

Կիպրոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: