• English
  • Հայերեն
Կիպրոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Տեսակապով ծառայություններ
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
    • Փաստաթղթերի միջազգային վավերացում (Apostille)
    • ՔԿԱԳ (ծննդյան, մահվան, ամուսնության ամուսնալուծության և այլ) վկայականի կրկնօրինակներ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր (ՎՃԱՐՈՒՄՆԵՐ)
    • Մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվողների համար
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

15 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Նիկոսիայում նստավայր դեսպանության հիմնադրումից հետո Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել առաջին պաշտոնական ընդունելությունը։ Միջոցառմանը մասնակցել են Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխալիդուն, Կիպրոսի ԱԳՆ մշտական քարտուղարը, պատգամավորներ, հոգևոր առաջնորդներ, դեսպաններ, Կիպրոսի Հանրապետության տարբեր պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ և այլ նշանավոր հյուրեր։

Իր խոսքում դեսպան Իննա Թորգոմյանն անդրադարձել է Հայաստանի՝ 1991թ. անկախության վերականգնումից հետո անցած ճանապարհին, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը՝ հույս հայտնեովլ, որ այդ գործընթացը կբացի խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության նոր ժամանակաշրջան, մասնավորապես՝ միջոցով։ Դեսպան Թորգոմյանը վերահաստատել է Հայաստանի ու Կիպրոսի միջև ամուր ու երկարամյա բարեկամությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա՝ երախտագիտություն է հայտնելով Կիպրոսին՝ Հայաստանին աներկբա քաղաքական և մարդասիրական աջակցության համար և ընդգծելովով Երևանում և Նիկոսիայում նստավայր դեսպանությունների բացման կարևորությունը: Դեսպան Թորգոմյանը նաև շնորհավորել է Կիպրոսին՝ ԵՄ Խորհրդի առաջիկա նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով երկրի առաջնորդությանը համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերների ներկայիս պայմաններում։

Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխալիդուն իր ելույթում վերահաստատել է Կիպրոսի անսասան աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ իր միջազգային ճանաչված սահմանների շրջանակներում։ Նա անդրադարձել է Հայաստանի և Կիպրոսի միջև գոյություն ունեցող խոր արմատներով բարեկամությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և պատմական կապերի վրա, և կարևորել Նիկոսիայում և Երևանում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը։ Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի կառուցողական ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը, և վերահաստատել Կիպրոսի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի՝ ավելի սերտ համագործակցությանը ԵՄ հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

6 Akadimou, 2412, Engomi, Nicosia, Cyprus
Հեռ.` +357 22321585

Կիպրոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: