• English
  • Հայերեն
Կիպրոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կիպրոսում Հայաստանի դեսպանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի հետ

16 մայիսի, 2025
Կիպրոսում Հայաստանի դեսպանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի հետ
download
see_gallery

Կիպրոսում Հայաստանի դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատմականորեն սերտ բարեկամության վրա հիմնված Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերություններին: Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև փոխգործակցության զարգացման, երկկողմ օրակարգի ընդլայնման, ինչպես նաև ԵՄ շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

ՀՀ դեսպանը Կիպրոսի ԱԳ նախարարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

address

Կիպրոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: