• English
  • Հայերեն
Կիպրոսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպանի հանդիպումը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

07 մայիսի, 2025

Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դինիտրիուի հետ:

Հանդիպման ընթացքում Ներկայացուցիչների պալատի նախագահն արձանագրել է Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի և համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու փոխադարձ պատրաստակամության վրա: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրներում նստավայր դեսպանությունների բացումը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհդարանի նախագահին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում ցուցաբերած աջակցության և դիրքորոշման համար, կարևորել է Կիպրոսի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր մակարդակներում՝ արձանագրելով երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության բարձր մակարդակը, ինչի դրսևորումն է առաջիկայում սպասվող՝ Կիպրոսի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան:

Քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը։

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

address

Կիպրոսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: